Tuesday, 16 06 2026
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը

«Մայր Աթոռում ապրելը գնալով դառնում է անհնարին, իսկ մթնոլորտը` վանող»

Եղիա աբեղա Խաչատրյանը բաց նամակով դիմել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին: Նամակում մասնավորապես ասվում է.

«Վեհափա՛ռ Տէր,

Բաւական երկար ժամանակ լրջօրէն անդրադարձ ունենալով վերջին մի քանի ամիսներին իմ նկատմամբ կիրառուող անտեղիտալի հալածանքների զարգացումներին, ի վերջոյ ստիպուեցի Ձերդ Սրբութեան բարձր ուշադրութեանը յանձնել հետեւեալ գրութիւնս:

Փարիզում աւարտելով աստուածաբանական բարձրագոյն ուսման դասընթացը` Ձերդ Սրբութեան թելադրութեամբ անցեալ տարուայ Սեպտեմբերին վերադարձայ Սուրբ Էջմիածնի Մայրավանք` ստանձնելով Գէորգեան ճեմարանի փոխտեսչի պաշտօնը: Առաջին օրուանից լծուեցի իմ հոգեւոր ծառայութեանը` բարձր գիտակցութեամբ, ամենայն պատասխանատուութեամբ, մեծ նախանձախնդրութեամբ ու խանդավառութեամբ: Ցաւ ի սիրտ, կարճ ժամանակ անց իմ բոլոր տեսիլքներն ու երազները յօդս ցնդեցին: Փոխտեսչի պաշտօնից ազատուելուց յետոյ ես չունեցայ որեւէ նոր նշանակում, եւ արդէն շուրջ վեց ամիս է, որ ես անորոշութեան մէջ եմ:

Իմ նկատմամբ դեռեւս ճեմարանից ձեւաւորուած եւ ապա միաբանական կեանքում ընդգծուած խիստ կողմնապահութիւնը, անբարեացակամ ու անհանդուրժող վերաբերմունքը, կապուած իմ հոգեւոր նկարագրի եւ աշխարհայեացքի հետ, ինձ մղեցին դառը յուսախաբութեան, գայթակղութեան, ինքնամեկուսացման եւ անելանելի կացութեան: Վերոյիշեալ խնդիրների առընչութեամբ քանիցս հանգամանօրէն զեկուցագրել եմ Ձերդ Սրբութեանը Յունուար 11, 2013, Փետրուար 14, 2013 եւ Յունիս 22, 2013 թուակիր նամակներով, սակայն հակառակ սպասուածին` գէթ իմ հարցով որեւէ դրական լուծում այդպէս էլ չարձանագրուեց:

Մնալով մենակ իմ խնդիրների հետ, որպէս յարմարագոյն լուծում ստեղծուած կացութեան դիմաց, փափագ յայտնեցի մշտական ծառայութեամբ մեկնել Երուսաղէմի հայոց պատրիարքարան, ինչն անկատար մնաց` Էջմիածին-Երուսաղէմ ներեկեղեցական յայտնի լարուածութեան պատճառով:

Ակնյայտ է, որ այսօրինակ միջավայրի ներքոյ Մայր Աթոռում ապրելը գնալով դառնում է անհնարին, իսկ մթնոլորտը` վանող: Հոգեպէս ընկճուած եւ տագնապած առկայ ապառողջ յարաբերութիւններից` ձեռք բերեցի նաեւ առողջական խնդիրներ:

Վեհափա՛ռ Տէր, ելնելով այս իրավիճակից` այսու գրութեամբ տեղեկացնում եմ Ձերդ Վեհափառութեանը, որ այս պահից սկսեալ հրաժարւում եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութեան անդամութիւնից` հաստատուն մնալով իմ քահանայական կոչման եւ կարգի մէջ:

Առ Աստուած աղօթքով մաղթում եմ Ձեզ գործոց յաջողութիւններ եւ ամենայն բարիք:

Որդիական խոնարհութեամբ

մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ եւ Սուրբ Աջոյն

Եղիա աբեղայ Խաչատրեան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում