ՊՍԺ-ի մարզչական շտաբը հետաքրքրված է «Բարսելոնա»-ի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսի ծառայություններով: Տեղեկությունների համաձայն` փարիզյան ակումբը 40 մլն եվրո է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի իրավունքների դիմաց:
«Ինձ համար մեծ պատիվ է, որ իմ ծառայություններով հետաքրքրված են այլ ակումբներ: Սակայն մտածում եմ միայն այն մասին, որ հաջողությունների հասնեմ կատալոնական ակումբում»,- ասել է Պեդրոն:
Հիշեցնենք` ֆուտբոլիստը մասնակցել է ազգային առաջնության մեկնարկայաին երկու տուրերում իր թիմի անցկացրած երկու հանդիպումներին` խաղադաշտ դուրս գալով մեկնարակային կազմում:








































