«Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ օգոստոսի 22-ին ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Ղազախստանում ՀՀ դեսպան՝ փոխարինելով Վասիլի Ղազարյանին, ով համատեղության կարգով նաև Ղրղզստանում և Աֆղանստանում էր կատարում ՀՀ դեսպանի պարտականությունները:
Թերթի տեղեկություններով, Արա Սահակյանի ագրեմաններն արդեն ուղարկվել են, և առաջիկայում նա համատեղության կարգով կդառնա նաև ՀՀ դեսպան Ղրղզստանում և Աֆղանստանում:









































