Sunday, 28 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

Սերժ Սարգսյանի ուժային զույգ հենարանները

Սերժ Սարգսյանի ԵԿՄ համագումարյան ելույթը ակնհայտորեն կարելի է որակել որպես մարտակոչ, որը, սակայն, երկրապահներին ուղղվում է ոչ թե արտաքին թշնամուց պաշտպանվելու համար, այլ ներքին մարտահրավերներին դիմագրավելու համար:

«Այսօր Հայաստանը կանգնած է լուրջ վերափոխման շեմին, մենք իրականացնում ենք խորհրդարանական կառավարմանն անցնելու գործընթաց: Մենք պարտավոր ենք այդ անցումն անցկացնել անցնցում, պարտավոր ենք երաշխավորել կայունություն, օրինականություն: ՀՀԿ-ն գալիք ընտրություններին ներկայանում է պինդ թիմով, գործիչներով, ովքեր ժողովրդի քվեն ստանալու դեպքում պատրաստ են լինելու Մոսկվայից, Բրյուսելից, Վաշինգտոնից և բոլոր հնարավոր այլ ամբիոններից ու հարթակներից տեղ հասցնել Հայաստանի ձայնը, նրանք պատրաստ են լինելու ամենօրյա աշխատանքով Սահմանադրությունը կյանք դարձնել, իրենց հավատամքը ցանկացած բանավեճում առաջ տանել: Նրանք մարդկանց չեն խաբելու, չեն ասելու, որ մեկ տարի հետո Հայաստանը դարձնելու են դրախտ, չեն ասելու, որ ժողովրդի գազն ու հոսանքն անվճար է դառնալու, չեն ասելու, որ երիտասարդներին բանակ չեն տանելու, նրանք անելու են այն, ինչ ի վիճակի են, ամեն օր մեր երկիրն առաջ տանելու համար»»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը ներքին խնդիրները լուծելու հարցում դիմում է ԵԿՄ-ի օգնությանը: Եվ սա հատկապես հատկանշական է այն իրողության պարագայում, որ ԵԿՄ համագումարին զուգահեռ նախօրեին տեղի էր ունենում նաև Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան նորաստեղծ դաշինքի մամլո ասուլիսը։ Այս դաշինքը չի թաքցնում, որ հույս ունի իր կողմ քաշել բանակն ու զինվորականությունը։ Իհարկե երեկվա ասուլիսում Սեյրան Օհանյանն ասում էր, որ Սերժ Սարգսյանի հետ անձնական խնդիր չունի, վստահության հարց չդրեց՝ Սերժ Սարգսյանին կրկին անուղղակի դարձնելով անձեռնամխելի, սակայն մյուս բանախոսները՝ Ժառանգություն կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, և «Համախմբում» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԳ նախկին նախարրա Վարդան Օսկանյանը ոչ մեկ անգամ հնչեցրել են իրենց հռչակած դաշինքի շուրջ համախմբվելու կոչեր, որոնց ենթատեքստում եղել է Սարգսյանի ոտքի տակի հողը թուլացնելու մարտավարությունը: Իսկ այս ամենին դիմագրավելու այլ փաստարկ, քան ուժային ռեսուրսները, Սերժ Սարգսյանը չունի:

Նա իր տնտեսական քաղաքականությամբ կատարելապես տապալվել է, նա տապալել է նաև ներիշխանական ֆորմացիայի գործընթացը և չի կարողացել ձևավորել իշխանություն, որում կունենար անսասան հեղինակություն և ազդեցություն: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը նախագահության ավելի քան 6 տարիների ընթացքում չի կարողացել լուծել որևէ տնտեսական և քաղաքական խնդիր: Միակ խնդիրը, որ նա լուծել է, ըստ էության, «բաժանիր, որ տիրես» սկզբունքով ներիշխանական և ներհամակարգային շահերի բախում առաջացնելն է, որը, սակայն, կառավարման հարցում օգտակար է նախագահությունը գլորելու իմաստով: Իշխանություն պահպանելու տեսանկյունից շահերի բախման վրա կառավարելու մարտավարությունը ոչ միայն անարդյունավետ է դառնում, այլ նաև ժամանակի ընթացքում կարող է դառնալ շատ վտանգավոր:

Այս իսկ պատճառով Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է լինում ուժային հենարանների ձևավորմանը, ներքին մարտահրավերներին դիմագրավելու համար, իր անձնական իշխանությունը ներքին մարտահրավերներից պաշտպանելու համար՝ ԵԿՄ-ի առաջ՝ ԵԿՄ և երիտասարդներ: ՀՀԿ նախընտրական ցուցակը դրա վառ վկայությունն է։ Երիտասարդներին ՀՀԿ-ն ակնհայտորեն արդեն նետել է մարտի և մենք տեսնում ենք, թե ինչպիսի քարտ բլանշ է տրված երիտհանրապետականներին։ Այս երիտասարդությունը միախառնված այսպես կոչված, փողոցային-թաղային ուժին կնետվի քաղաքացիական-երիտասարդական ընդդիմադիր ռեսուրսի դեմ: Իսկ ԵԿՄ-ն էլ, ըստ էության, դիտարկվում է որպես զինված ուժ, որը կկանգնի արդեն քաղաքական ռեսուրսի դեմ:

Այսօր ԵԿՄ նախագահ Մանվել Սարգսյանը դիմել է երկրի նախագահին: Նա մասնավորապես ասել է.
Հարգելի´ Սերժ Ազատի, մենք հավատում և վստահում ենք Ձեզ: ԵԿՄ-ն ակտիվորեն մասնակցել և մասնակցելու է համապետական ընտրություններին:

«Սիրելի զինակիցներ, խնդիրներին բոլորից լավ տեղյակ է Հայաստանի Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը: Մենք համոզված ենք, որ ջանք ու եռանդ չեք խնայում կառուցելու հզոր, զարգացած Հայաստան, որտեղ պաշտպանված կլինեն հայրենիքի սահմանները, և որտեղ բարեկեցիկ, խաղաղ կյանքով կապրի մեր ժողովուրդը: Դա է երկրապահներիս երազանքը: Մենք էլ աջակցում ենք Ձեր բոլոր նախաձեռնություններին: Երկրապահն ակտիվորեն մասնակցել և մասնակցելու է համապետական ընտրություններին: Երկրապահը չի կարող անտարբեր լինել երկրի, պետության, ազգի ճակատագրի հանդեպ: Ինքներս մեր ձեռքով պետք է մեր ճակատագիրը կերտենք, որ հետո ուրիշից չդժգոհենք»,- ասել է Մանվել Գրիգորյանը:

Դատելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի դիրքորոշումից և, այսպես ասած, պատասխան խոսքից, որի անունը 2008 թվականի փետրվարյան զարթոնքին վանկարկվում էր Ազատության հրապարակում, ԵԿՄ-ն ընդունում է Սերժ Սարգսյանի ուժային հենարանը լինելու հայտը:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում