Մեքսիկայի հարավում երկաթուղային վթար է տեղի ունեցել՝ գողերի մեղքով, ովքեր գնացքի երկաթգծերի մի հատվածը հանել են:
«Գողերը հանել են ռելսերը և ճանապարհի մետաղական մասերը»,- Տաբասկո նահանգի հանրային անվտանգության նախարար Աուդոմարո Մարտինես Սապատայի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Ավելի վաղ տեղի իշխանությունները հաղորդում էին, որ գնացքի վթարի պատճառ կարող էին հանդիսանալ հորդառատ անձրևները, որոնք քշել էին ռելսերի տակի հողը:
Մեքսիկայի հարավում գնացքի վթարի հետևանքով առնվազն 6 մարդ մահացել է, 18-ը վիրավոր է: Գնացքում Հոնդուրասից 250 ներգաղթյալներ են եղել, ովքեր Գվատեմալայից ուղևորվում էին ԱՄՆ:











































