«Նյուքասլ»-ի սպորտային տնօրեն Ջո Կինեյերը հայտարարել է, որ իրենք «Արսենալ»-ին հայտնել են գումարի այն չափը, որի դիմաց պատրաստ են վաճառել Յոհան Կաբայի տրանսֆերային իրավունքները:
«Մենք արդեն իսկ հայտնել ենք «Արսենալ»-ին մեր պահանջները Կաբայի տրանսֆերի հարցում: Հիմա ամեն ինչ կախված է միայն լոնդոնցիներից», – հայտարարել է Կինեյերը:
Հիշեցնենք, որ «Նյուքասլ»-ը ցանկանում է ֆրանսիացի խաղացողի տրանսֆերի վաճառքից վաստակել մոտ 20 մլն ֆունտ:








































