Monday, 22 06 2026
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը

Մինսկի խումբը Նախիջևանի հարցում լիազորություն չունի. Կայծ Մինասյան

Oգոստոսի 23-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքի առնչությամբ (Զոհվել էր մեկ, վիրավորվել մեկ այլ զինվոր) Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ ձեռք բերված տվյալները հիմք են տալիս եզրակացնելու, որ հայ զինվորներին հրազենային վնասվածքները պատճառվել են հակառակորդի դիպուկահարի կրակից, 700-800 մետր հեռավորությունից:

Բացի այդ ՊՆ-ն Սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի վերջնական համաձայնեցման և կիրառման կոչ արեց: Ըստ այդմ՝ կոչ էր արվել նաև Մինսկի խմբի համանախագահներին` օգտագործել բոլոր հնարավոր լծակները` այս մեխանիզմի հաստատման դեմ Ադրբեջանի իշխող ռեժիմի խոչընդոտները հաղթահարելու ուղղությամբ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը կարծիք հայտնեց, որ դա արվել է այն պատճառով, որպեսզի ցույց տրվի, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության, Ադրբեջանը՝ ոչ․ «Քանի որ Հայաստանը ուզում էր, որ մեխանիզմ ստեղծվի Ղարաբաղի ճակատի վրա, իսկ Ադրբեջանը դեմ էր, որովհետև հասկացան, որ ինքնաբերաբար պետք է լինի ոչ թե Հայաստանի, այլ Ղարաբաղի իշխանությունների հետ և քանի որ Ադրբեջանը չի ճանաչում Ղարաբաղի իշխանությունները և հանրապետությունը ուրեմն չի կարող այո՛ ասել այդ առաջարկին: Բայց Նախիջևանը՝ եթե սկսի այդ մեխանիզմը, պետք է մշակվի և գործածվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, և դա կարող է առաջին քայլը լինել, որպեսզի նույն ձևով, նույն մեխանիզմը լինի նաև Ղարաբաղի ճակատի վրա:

Ուրեմն հատուկ պատճառ կա, ադրբեջանցիները չեն ուզում, անշուշտ, որ այնպիսի բախումներ, ինչպիսին, որ տեղի ուենցան Նախիջևանի սահմանի վրա, կրկնվեն, մանավանդ որ՝ հարևանը Թուրքիան է, հարևանի առկայությունը կարևոր է»:

Մեր այն դիտարկմանը, թե մի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքու կատարած իր այցի շրջանակներում հայտարարում է, որ Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի խաղաղ և քաղաքական ճանապարհով, մյուս կողմից՝ այսպիսի միջադեպ է տեղի ունենում, և հարցին, թե սա ինչի՞ մասին է խոսում, Կայծ Մինասյանը պատասխանեց․ «Սովորական հայտարարություն է, բայց, չմոռանանք, որ Ռուսաստանը գոնե մոտ ապագայում չի ուզում պատերազմ, որովհետև 2014-ին օլիմպիական խաղեր կան, և ռուսներն ուզում են, որ Հարավային Կովկասում խաղաղություն և հանգստություն պահպանվի, մանվանդ օլիմպիական խաղերին ընդառաջ: Ռուսները չեն կարող ուրիշ ձևով մեկնաբանել, սահմանափակված է իրենց ռազմավարությունը՝ գոնե մինչև 2014 թվականը:

Կարծում եմ, որ դա առիթ է, որ Հայաստանն էլ ինչ-որ բան անի՝ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրի՝ առանց վախ ունենալու, որ պատերազմ կսկսվի Ադրբեջանի դեմ»:

Միևնույն ժամանակ, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ հայկական կողմը՝ Ղարաբաղի հարցը չի կարող լուծել առանց Նախիջևանի հարցը լուծելու․ «Երկուսն իրար կապված են՝ թե՛ քաղաքական, թե՛ պատմական, թե՛ տնտեսական նշանակությամբ: Հայերն իրավունք ունեն ասել, որ Նախիջևանի հարցը պետք է լուծվի, որովհետև այդպես գոնե մթնոլորտը մի քիչ կբարելավվի, որպեսզի հիմքեր ստեղծվեն որ դեպի խաղաղություն գնանք, ժամանակ էլ չշահեն: Ցույց կտանք, որ հնարավոր է խաղաղություն ստեղծել տարածաշրջանում՝ սկսելով Նախիջևանից և կամաց-կամաց գնալով դեպի Ղարաբաղ: Քանի որ հայերը գիտեն, որ Ադրբեջանը դեմ է, որպեսզի մեխանիզմ ստեղծվի Ղարաբաղի ճակատի վրա, հույս են հայտնում, որ դեմ չեն լինի, որպեսզի մեխանիզմը ստեղծվի Նախիջևանի ճակատի վրա»:

Մեր այն հարցին, թե իր դիտարկմամբ` ինչպե՞ս պետք է այս կոչին արձագանքի Մինսկի խումբը՝ հանախագահող երկրները, այդ թվում` նաև Ֆրանսիան, Կայծ Մինասյանը պատասխանեց․«Կարող է շատ հեշտ ձևով պատասխանել, ակնկալելի է երկու տեսակ պատասխան. նախ՝ ասելով, որ ճիշտ եք՝ կարող ենք մեխանիզմ ստեղծել սահմանի վրա, բայց կարող է նաև «ոչ» ասել, քանի որ Մինսկի խումբը լիազորված է Ղարաբաղի հարցի և ոչ Նախիջևանի հարցի շուրջ:

Ուրեմն Մինսկի խումբը կարող ասել, որ հայերի կոչը հետաքրքրական է խաղաղության համար, կամ կարևորություն չի տա այդ կոչին, քանի որ նա լիազորություն ունի միայն Ղարաբաղի վերաբերյալ: Կամ կընդունի, որ Նախիջևանի և Ղարաբաղի հարցերը փոխկապակցված են, որը լավ է հայերի համար, կամ էլ չի ընդունի, ինչը լավ չէ հայերի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում