Դերասանուհի Քրիսթեն Ստյուարտի ենթադրյալ ընկերը Camp X-Ray ֆիլմում նրա գործընկերն է:
Հուլիսին արտասահմանյան լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ Քրիսթեն Ստյուարտը սիրավեպ ունի «Երազողների» և «Ընդհատակյա կայսրության» աստղ Մայքլ Փիթի հետ: Այս անգամ դերասանուհուն հարաբերություններ են վերագրում 33-ամյա դերասան Լեյն Հարիսոնի հետ:
Քրիսթեն Ստյուարտը հուլիսից սկսել է աշխատել Camp X-Ray աշխատանքային անվամբ ֆիլմում: Նկարահանումները ընթանում են Լոս Անջելեսում: Ընդամենը մեկ ամիս է անցել, բայց դերասանուհուն արդեն աշխատանքային սիրավեպ են վերագրել: Ըստ լուրերի՝ դերասանները արդեն մի քանի շաբաթ միասին են ապրում Ստյուարտի Լոս Անջելեսում գտնվող առանձնատանը: Դերասանուհին հյուրընկալել է գործընկերոջը, քանի որ նա ծնունդով Տեխասից է և Լոս Անջելեսում բնակարան չունի:
Աղջկա բարի արարքը արդեն գնահատվել է որպես ռոմանտիկ զգացմունքների արտահայտություն: Դրա հետ մեկտեղ, աղբյուրը հաղորդել է, որ Լեյնը դեռևս ապրում է Քրիսթենի տան հյուրերի համար նախատեսված հատվածում, չնայած «հարևանների» հարաբերությունները ընկերականի սահմաններն անցնում են, և շատ հավանական է, որ շուտով ռոմանտիկ դառնան:











































