«Ռոստով»-ի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը կշարունակի կարիերան «Ռոտոր»-ում: 21-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով հանդես կգա Վոլգոգրադի ակումբում մինչև ֆուտբոլային տարվա ավարտը: Այդ մասին հայտնում է «Ռոտոր»-ի պաշտոնական կայքը:
«Բայրամյանն արագավազ, տեխնիկապես զարգացած և անհատական վարպետություն ցուցադրող ֆուտբոլիստ է: Խորենը կարող է հանդես գալ տարբեր գծերում , նա հաջող է գործում թե´ աջ և թե´ ձախ եզրերում»,- ասել է «Ռոտոր»-ի փոխնախագահ Ռոխուս Շոխը:
Ռոստովի թիմի հիմնական կազմում Բայրամյանն անցկացրել է 16 հանդիպում:







































