Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Պարույրապաշտ փաստաբան Աշոտ Թադևոսյանը գոհ է Փաստաբանների պալատի աշխատանքից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Փաստաբանների պալատի ինքնաառաջադրված թեկնածու Աշոտ Թադևոսյանը:

– Պարոն Թադևոսյան, իբրև ընտրապայքարի մասնակից և Փաստաբանների պալատի անդամ՝ կխնդրեի գնահատեք Պալատի գործունեությունը մինչ օրս:

 – Պալատի նախկին նախագահը հիանալի է աշխատել: Գոհ եմ նրա աշխատանքից: Նա հիանալի փաստաբան է եղել, երևացող, իր գործի գիտակ: Նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է, այդ պատճառով նշանակված են նոր ընտրություններ: Առաջադրվել են չորս թեկնածուներ, այդ թվում՝ նաև ես: Իմ թեկնածությունն առաջադրել եմ հետևյալ պատճառով. 23 տարի աշխատել եմ որպես դատավոր, տասը տարի՝ իբրև խորհրդատվության վարիչ Մաշտոցի շրջանում, երբ այն նոր էր ստեղծվել, և արդեն շուրջ 30 տարի աշխատում եմ որպես փաստաբան: Ունեմ երկու բարձրագույն կրթություն՝ իրավաբան եմ, նաև ավարտել եմ Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որն ինձ տվել է գրականության և արվեստի նկատմամբ մեծ սեր: Անվանի բանաստեղծ Պարույր Սևակի տասը տարվա մտերիմ ընկերն եմ, անգամ գիրք եմ գրել՝ «Իմ Պարույրը», որում ամփոփված են իմ հիշողությունները, և ամենակարևորը՝ 42 տարի է՝ ինձ մոտ եմ պահում Սևակի սիրտը: Երկար տարիներ դատավոր լինելով՝ կարողացել եմ չարժանանալ որևէ դիտողության, հիմա էլ Պալատի համար գրում եմ բավական սրտաբուխ աֆորիզմներ՝ սիրո, մարդու և այլ թեմաներով: Դրանք ուզում եմ հրատարակել և վերնագրել՝ «Այս եմ ես»: Թող անհամեստ չթվա, սակայն ծայրահեղ բարի մարդ եմ, և պարույրյան տասը տարիների շփումն ինձ շատ բան է տվել: Ասմունքում եմ հիանալի, տառապում եմ պարույրապաշտությամբ:

 – Ամեն դեպքում, Դուք ևս ընտրապայքարի մասնակից եք, քարոզչության մեկնարկը տրված է, ինչպե՞ս եք իրականացնելու քարոզչությունը:

 – Թեկնածուներից երկուսը բուկլետներ են գրում, հեռուստացույցով ելույթներ ունենում, սակայն իմ կարծիքով՝ մարդու համար կարևորը բանականությունն է և մարդկային որակը: Քարոզչությունն իրականացնելու ռեալ ձևեր չունեմ, քանի որ փաստաբանները շատ են, չեմ կարող անհատապես զանգահարել: Այս ընտրություններին, տեղյակ եք, պիտի քվեարկեն փաստաբանները: Ես տեղեկացել եմ, որ իմ երկու ընկերները քարոզչության համար հատուկ գրասենյակներ են բացել, բայց ինքս անգամ փաստաբանների հեռախոսահամարները չունեմ, սակայն ունեմ վստահելի անձ, ով պետք է փաստաբաններին իմ մասին դրական խոսքեր ասի: Այլ՝ ծայրահեղ բաների չեմ դիմում, ենթադրում եմ, նաև գիտեմ՝ ներկայում փաստաբանների մեծ մասը երիտասարդներ են, ովքեր ինձ անգամ կարող են չճանաչել, հետևաբար չեմ նեղվի, եթե չընտրվեմ, քանի որ հիանալի ընտանիք ունեմ: Ի վերջո, ամբողջ կյանքում սիրո ասպետ եմ եղել և ամենակարևորը համարում եմ մարդկային սերը:

 – Չընտրվելու դեպքում հնարավո՞ր է թողնեք ոլորտը, այլևս մասնագիտական գործունեությամբ չզբաղվեք:

 – Եթե չընտրվեմ, կշարունակեմ իմ մասնագիտական գործունեությունը. դրանում կասկած չկա:

 – Ընտրվելու դեպքում ո՞ր խնդիրները կլինեն Ձեր ուշադրության կենտրոնում:  

 – Կաշխատեմ ուշադրություն դարձնել մարդկային վերաբերմունքին, կփորձեմ բոլորի հետ շփվել, իմանալ նրանց կենցաղային պայմանները՝ ինչով են ապրում, ինչպես են գոյատևում. կան երիտասարդ փաստաբաններ, ովքեր քիչ գործ են ունենում, ուստի նրանց կենցաղային պայմանները կարևոր են: Ամեն դեպքում պետք է մարդու կողքին կանգնել, մարդուն մտերիմ զգալ և օգնության ձեռք մեկնել:

 – Մյուս թեկնածուները նշում են, որ կարևոր խնդիր է որակյալ փաստաբանների բացակայությունը, համաձա՞յն եք այդ կարծիքի հետ:

 – Ներկայում որակյալ փաստաբաններ չկան՝ համաձայն եմ: Հիմա երևի մի 10-15 որակյալ փաստաբան կարող է լինել, շատերը երիտասարդ են, մեծամասնությունը կյանքի փորձ չունեն, դատական գործընթացի ժամանակ ամեն քայլափոխի հարցնում են՝ ինչպես պետք է վարվել: Փաստաբանը մարդու հոգու ճարտարապետն է, կարողանում է մարդուն հասկանալ: Պալատն այս առումով մեծ աշխատանք ունի կատարելու, չգիտեմ՝ դրան կհասնե՞նք, թե՞ ոչ:

 – Որակյալ փաստաբանների բացակայության խնդրի լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում:

 – Ես, օրինակ, կաշխատեի սեմինար-հավաքներ կազմակերպել, իմ գիտելիքները փոխանցել, նրանց մասնակից դարձնել դատական նիստերի, ծանոթացնել փաստաբանների վարմունքին, վարքագծին, որպեսզի երիտասարդներն ավագ փաստաբանների հետ շփվեն, լսեն նրանց ճառերը, միջնորդությունները:   

 – Կխնդրեի նաև նշել՝ ինչպե՞ս եք գնահատում Ձեր և մյուս թեկնածուների շանսերը:

 – Գիտեք, շանսերը չեմ կարող գնահատել, սոլիդ չի լինի: Ոչ իմ, ոչ մյուս թեկնածուների շանսերի գնահատում չեմ կարող ինձ թույլ տալ: Դա ընտրությունը ցույց կտա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում