«Ռոմա»-ի կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին կարծում է, որ Իտալիայի առաջնության առաջին տուրում «Լիվորնո»-ի նկատմամբ տարած հաղթանակը լավ մեկնարկ կլինի հռոմեական թիմի համար:
«Այս հաղթանակը լավ նախանշան է «Ռոմա»-ի համար: Անցած մրցաշրջանն անհաջող էր մեզ համար, և այժմ բոլորը գիտեն, որ սխալվելու իրավունք չունենք: Պետք է քրտնաջան աշխատել մրցունակ թիմ ստեղծելու համար»,- նշել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 0:2 հաշվով:










































