Թուրինի «Յուվենթուս»-ի և Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն իտալական մամուլին տված հարցազրույցում խոստովանել է, որ 2011 թվականին կարող էր լքել թուրինյան թիմը, եթե չլիներ Անտոնիո Կոնտեի հեռախոսազանգը:
«Այդ ժամանակ նա ինձ կարևոր և ոգեշնչող խոսքեր ասեց: Նախորդ մրցաշրջանում, որն առաջինն էր Անյելիի նախագահությամբ, ես վնասվածքի պատճառով բաց էի թողել խաղաշրջանի մեծ մասը, իսկ երբ վերադարձել էի, չէի կարողանում հարմարվել: Մտածում էի, որ եկել է «Յուվենթուս»-ը լքելու ժամանակը:
Ես միշտ պատասխանատվության զգացում եմ ունեցել, բայց այդ ընթացքում այն բացակայում էր: Այդ հեռախոսազանգը շատ բան փոխեց»,- նշել է ֆուտբոլիստը:








































