Մեքսիկայի ափերի մոտ ձևավորվել է «Ֆերնան» արևադարձային փոթորիկը և սպառնում է երկրին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ներկայում այն գտնվում է Վերակրուս նահանգից 40 կմ արևելք: Փոթորկի էպիկենտրոնում քամու արագությունը հասնում է 72 կմ/ժամի:
Օդերևութաբանների տվյալներով՝ ցիկլոնը շարժվում է արևմտյան ուղղությամբ:
Մեքսիկայի մի շարք շրջաններում տրվել է փոթորկի նախազգուշացում:






































