Ադրբեջանական Vesti.az կայքի փոխանցմամբ, վրացական ոստիկանությունն ազատ է արձակել ընդդիմության առաջնորդներից խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի որդուն՝ Անզոր Բիցաձեին, որը մի քանի ժամ առաջ ձերբակալվել էր Թբիլիսիի հանրապետական հիվանդանոցում:
Դեռևս անհայտ են մնում Բուրջանաձեի ամուսնու` Բադրի Բիցաձեի, ինչպես նաև ընդդիմության առաջնորդներից նախկին պետանվտանգության նախարար Իրակլի Բատիաշվիլիի ճակատագրերը:
Վրաստանի ՆԳՆ-ն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ ցույցի ցրման ժամանակ Բուրջանաձեի ամուսինն ու Բատիաշվիլին չեն ձերբակալվել:
Նշվում է, որ Բուրջանաձեն չի հանձնվում: Նա հայտարարել է, որ Վրաստանը պետություն չէ, քանի որ այնտեղ իշխում է «կրիմինալ բանդան»:
Բուրջանաձեն նաև հայտարարել է, որ իր ունեցած աղբյուրների համաձայն՝ պատրիարք Իլյա 2-րդը խնդրել է զերծ մնալ ուժ կիրառելուց, սակայն նախագահն ու խորհրդարանի խոսնակը չեն լսել նրան: Բուրջանաձեն հույս է հայտնել, որ պատրիարքը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ:
Ի դեպ, արդեն նշվում է, որ երկու զոհերն էլ երկրի ուժային կառույցներից են, և ցուցարարներից ոչ մեկը չի զոհվել: