Harley-Davidson լեգենդար ապրանքանիշը ներկայացրել է 2014 թ. մոտոցիկլետների ութ նոր մոդել: Այս սերիան ստացել է Project Rushmore անունը: Դրա մեջ ներառվել են Road King, Street Glide, Street Glide Special, Electra Glide Ultra Classic, Ultra Limited, Tri Glide Ultra, CVO Ultra Limited և CVO Road King մոդելները, հաղորդում է RBK Style-ը:
Մոտոցիկլետներն ունեն Twin Cam շարժիչ, իսկ Boombox տեղեկատվական և ժամանցային համակարգը` գունավոր սենսորային էկրանով, կարողանում են կատարել այնպիսի գործառույթ, ինչպիսին է ձայնի ճանաչումը, ունի GPS նավիգացիա և Bluetooth: Այն կարող է ծառայել նաև որպես երաժշտական նվագարկիչ և հեռախոս:
Բարձր արագություններում համակարգը հաշվի է առնում արգելակման ուժը: Ուղևորների համար նստատեղերն ավելի լայն են և հարմարավետ, իսկ մոտոցիկլետներն` ավելի արագ, հզոր և կառավարելի:
Ընկերության ղեկավար Քիթ Ուենդելը հայտարարել է, որ սա նոր մոդելների ամենածավալուն թողարկումն է ընկերության պատմության 110 տարիների ընթացքում:










































