«Որքան էլ ցեխ շպրտեն, «Ժառանգությունը» ապացուցել է, որ միշտ իրական պայքարի գծում է եղել»,- այս մասին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ա. Մարտիրոսյանը:
Նա ընդգծեց, որ Վարդան Օսկանյանի հետ «Ժառանգությունը» դեռս Եռյակի ժամանակ էր համագործակցում, իսկ Սեյրան Օհանյանը կանգնած է անկախության ակունքներում, ով ևս իշխանափոխություն է ուզում. «Նրանք պայքարի դաշտից են գալիս, դրա համար էլ այս ընտրությունները պայքար են Հայաստանի համար, ինքնիշխանության համար»:
Նա նաև ընդգծեց, որ «Ժառանգությունը» ողջունում է իր կուսակցության ներսում եղած տարակարծությունը և նորմալ է համարում, որ Զարուհի Փոստանջյանը դեմ է եղել ընտրություններին դաշինքով գնալուն: «Զարուհի Փոստանջյանը դեմ է, բայց եթե ցանկություն ունի մասնակցել դաշինքային պայքարին, մենք միայն կարող ենք ողջունել»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:
Անդրադառնալով հարցին՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում Քոչարյանի ի հայ գալու գործոնը Արմեն Մարտիրոսյանի համար սկզբունքային հարց չէ՞, նա պատասխանեց, որ այդ հարցը չի քննարկվել. «Ի՞նչ սկզբունք, ինչից եք ենթադրում, որ Քոչարյանն ի հայտ է գալու»,- հարցին հարցով պատասխանեց Ա. Մարտիրոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: