Sunday, 28 04 2024
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
21:15
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ

Ծառուկյանը երկու հնչակյան կուսակցություններին էլ մերժել է

Փետրվարի 10-ին տեղի ունեցավ ԲՀԿ համագումարը, որի ժամանակ ԲՀԿ երբեմնի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ընտրվեց կուսակցության նախագահ, սակայն խոստացված հուշագրի ստորագրում այդպես էլ տեղի չունեցավ:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը, բացելով քաղաքականության մեջ փակած էջը, հայտարարեց լայն կոնսոլիդացիայով ընտրություններին մասնակցելու մասին:

Ըստ մեր տեղեկությունների՝ խաղաքարտերը փոխում է նախկին վարչապետ, նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանը, ում որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ըստ ամենայնի, ընտրություններին կմասնակցի «Ծառուկյան» դաշինքով: Ի դեպ, նա ներկա էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ համագումարին և խոստացավ առաջիկայում հանդես գալ հայտարարությամբ:

ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ով ընտրություններին նպատակահարմար էր գտնում «Ծառուկյան» դաշինքով մասնակցել, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Ծառուկյանի հետ հանդիպում տեղի չի ունեցել, հավանաբար քննարկումներ են. «Կարծում եմ՝ դժվար շրջան է, և այնքան էլ հեշտ չէ խնդիրները կարգավորել: Սպասենք երկու օր, ամեն ինչ հստակ կդառնա»,- ասաց նա:

ՎՍԴՀԿ-ն ընտրություններին չի մասնակցի, բայց կաջակցի Ծառուկյանին: Իսկ թե ինչու չստացվեց համագործակցել՝ Լյուդմիլա Սարգսյանը ասաց. «Չեմ կարող ասել, քանի որ այն տրամաբանությունը, որ տեսնում եմ այդ համագործակցության շրջանակներում, կարծես չի աշխատում: Եվ 10-15 օր առաջ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները դաշինքի վերաբերյալ, դա էլ կարծես թե չի աշխատում»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը՝ հավելելով, որ դաշինքով, թե առանց դաշինքի՝ Ծառուկյանի հնարավորություններն այս ընտրություններին նորից շատ բարձր է գնահատում:

Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյան անձին են տրվելու ձայները և ԲՀԿ-ին, հետևաբար լայն դաշինքը ավելի ծանրակշիռ էր դարձնելու թիմի գործոնը: «Եթե անգամ դաշինք չի ձևավորվում, կարծում եմ՝ Ծառուկյան Գագիկի վարկանիշն այնքան բարձր է, որ չեմ կարծում՝ մարդկանց տրամադրությունների մեջ որևէ բան փոխվել է: Ամենամեծ հնարավորությունները նորից ու նորից ունի Գագիկ Ծառուկյան դաշինքը կամ Գագիկ Ծառուկյան-ԲՀԿ-ն»,- հավելեց նա:

Ոչ միայն ՎՍԴՀԿ-ն, այլև շատ կուսակցություններ, որոնք ակնկալում էին այդ դաշինքում լինել և չեն լինելու, Լյուդմիլա Սարգսյանի դիտարկմամբ՝ առանձին մասնակցելու հնարավորություն չունեն, եթե այդ հնարավորությունը լիներ, 30 կուսակցություն կմասնակցեր ընտրություններին, և դաշինքներ չէին ձևավորվի:

Ավելի վաղ ՍՀԴԿ ատենապետ Նարեկ Գալստյանը հանդիպել էր Գագիկ Ծառուկյանին և մեզ հետ զրույցում նշել էր, որ ՍԴՀԿ-ն միանում է «Ծաոուկյան» դաշինքին: Մեր ունեցած տեղեկություններով՝ այս պահին անորոշ իրավիճակ է ՍԴՀԿ-ում, «Ծառուկյան» դաշինքի կողմից հայտարարված կոնսոլիդացիան չի կայանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում