Scoot Airlines սինգապուրյան ընկերությունը մի քանի ինքնաթիռներում տեղադրել է հատուկ «խաղաղ գոտիներ», որտեղ 12 տարեկանից փոքր երեխաների մուտքն արգելված է, հաղորդում է The Telegraph-ը:
«Խաղաղ գոտիներն» իրենից ներկայացնում են խցիկներ, որոնք տեղակայված են 21 և 25 շարքերի միջև և ունեն 41 նստատեղ:
Նոր խցիկներում նստատեղերն ավելի լայն են և մեծ:
Ընթացիկ տարվա փետրվարին Air Aisa X մալայզիական ավիաընկերությունները նույնպես սկսեցին կիրառել «հանգստի գոտիներ» որոշակի չվերթներում, որոնցում 12 տարեկանից փոքրերի մուտքն արգելված է: Ինքնաթիռների այս մասերում կա հատուկ լուսավորում, որն ապահովում է հանգստացնող մթնոլորտ:










































