Sunday, 12 05 2024
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը

Ապրիլին Ադրբեջանը կարող է հարձակվել. Մոսկվան հնարավոր է դիմի վտանգավոր քայլի

Ադրբեջանական կողմը մոտ ամիսներին կարող է ևս մի ռազմական հարձակում իրականացնել: Հավանական շրջանը ապրիլ ամիսն է, եթե հաշվի առնենք մի քանի գործոններ՝ դիվանագիտական օրացույցը, տեղանքը, եղանակային պայմանները: «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում նման կանխատեսում արեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը՝ նշելով, որ այնուամենայնիվ, այսօրվա իրադրությունը զգալիորեն տարբերվում է նախորդ տարվա ապրիլից: Հայաստանի ու Արցախի զինված ուժերը հիմա ավելի լավ են զինված ու պատրաստված մարտական գործողություններին, երկրորդը՝ Ադրբեջանը զրկված է հայկական կողմին անակնկալի բերելու հնարավորությունից:

Քաղաքագետի խոսքերով՝ ներկայումս հայկական և ադրբեջանական կողմերի միջև լուրջ բանակցություններ սկսելու հեռանկարներ չկան. բանակցային գործընթացի վերսկսման մասին կարելի է խոսել միայն ռազմական գործողությունների հաջորդ փուլի ավարտին:

 

– Պարոն Կիրակոսյան, Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարում է, թե իրենք պատրաստ են բանակցել հիմնախնդրի կարգավորման շուրջ, և հիմա հայկական կողմը պիտի քաղաքական կամք ցուցաբերի:

– Ես համաձայն չեմ Ադրբեջանի արտգործնախարարի հետ, նա կեղծավորություն է անում: Եթե Մամեդյարովի ասածը, թե իրենք պատրաստակամ են բանակցելու, ճիշտ լիներ (և ես շատ կուզենայի, որ իրոք այդպես լիներ), ապա Ադրբեջանը և Հայաստանը պիտի ընդունեին Մադրիդյան սկզբունքները և անմիջապես վերադառնային դիվանագիտական լուրջ բանակցություններին, բայց դա չի համապատասխանում իրականությանը՝ հատկապես հաշվի առնելով նախորդ տարվա ապրիլի ռազմական լուրջ հարձակումը Ադրբեջանի կողմից և առաջիկայում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը:

– Մամեդյարովը «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ հարցարզույցում ակնարկել է կարգավորման ինչ-որ «ծրագրի» մասին, որն ինքը քննարկել էր Լավրովի հետ Մոսկվայում: Ի՞նչ «ծրագրի» մասին է նա խոսում: Կարծում եք՝ սա իրակա՞ն է:

– Կարծում եմ՝ ռուսաստանցի և ադրբեջանցի պաշտոնյաները վերջին բանակցություններում կենտրոնացել են այսպես կոչված՝ «Լավրովի ծրագրի» վրա: Այս թեմայի առնչությամբ կուզենայի հղում անել իմ գործընկեր Դավիթ Շահնազարյանի վերջին հարցազրույցներին, բայց ընդհանրապես Ռուսաստանը այսօր ավելին է, քան պարզապես Հայաստանին ու Ադրբեջանին զենք մատակարարող երկիր: Ավելի կարևոր է այն հանգամանքը, որ Ռուսաստանը կարող է վտանգավոր քայլ անել տարածաշրջանի համար՝ փորձելով խաղաղապահ ուժեր մտցնել Լեռնային Ղարաբաղ:

– Ի՞նչ է այժմ տեղի ունենում Ղարաբաղի շուրջ, ի՞նչ գործընթացներ եք տեսնում:

– Եթե անկեղծ պատասխանեմ, ապա ոչինչ էլ տեղի չի ունենում, սա է խնդիրը: Դիվանագիտությունը մտել է փակուղի, չկա նույնիսկ աշխարհաքաղաքական հետաքրքրություն հիմնախնդրի հանդեպ: Այս իրավիճակում իրական դինամիկ գործոնը գալիք ամիսներին Ադրբեջանի մեկ այլ հարձակման հավանականությունն է: Ադրբեջանը երկու պատճառ ունի դրա համար, առաջինը իր որոշ հաջողությունն է ապրիլյան կռիվներում և ինչ-որ տարածքներ գրավելու ու պահելու կարողությունը, երկրորդը՝ հակամարտության սրումը հնարավորություն է տալիս Ադրբեջանի իշխանություններին շեղել հանրության ուշադրությունը երկրի ներքին տնտեսական խնդիրներից:

– Ինչո՞ւ է Ադրբեջանը մեծացնում լարվածությունը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում:

– Սա հարց չէ, որովհետև սա իրականում մի քանի տարի շարունակվող կայուն էսկալացիայի հետագա շարունակությունն է: Էսկալացիա ասելով՝ նկատի ունեմ այն, որ Ադրբեջանը ոչ միայն խախտում է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում, այլև ընդլայնում ռազմադաշտը՝ հարձակում կատարելով նաև Հայաստանի Հանրապետության վրա: Այս էսկալացիան արտահայտվում է ոչ միայն շփման գծում զոհերի թվի աճով, այլև ավելի շատ հարձակողական զինատեսակների և համակարգերի կիրառմամբ:

– Այո, բայց համաձայն չե՞ք, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ցանկացած խախտում կամ դիվերսիոն հարձակում քաղաքական նպատակներ է հետապնդում քաղաքական կամ դիվանագիտական օգուտներ ստանալու համար:

– Իհարկե, թեև Ադրբեջանը հակամարտության սրման միջոցով փորձում է ստանալ ներքաղաքական, ոչ թե դիվանագիտական դիվիդենտներ, բայց կարևոր է նաև հիշել ու հիշեցնել, որ հրադադարի ռեժիմ այլևս գոյություն չունի. Ապրիլյան պատերազմից հետո եղել է բանավոր համաձայնություն դադարեցնելու կրակը, ոչ թե զինադադարի նախկին համաձայնագրի վերահաստատում: Սա վտանգավոր է, և անկեղծ ասած՝ Ադրբեջանին ո՛չ հետաքրքրում է միջազգային արձագանքը, ո՛չ էլ միջազգային հանրությունը լծակներ ունի Ադրբեջանի վրա ազդելու համար: Զսպող լուրջ միջոցներ չկան, ոչինչ և ոչ ոք չի կանգնեցնում Ադրբեջանին ևս մեկ անգամ հարձակվելուց:

– Կրկին՝ Կազանի փաստաթղթի մասին: Կարծում եք՝ այժմ կողմերը բանակցո՞ւմ են այդ տարբերակի շուրջ:

– Ոչ, համոզված եմ, որ նրանք չեն բանակցում: Կարգավորման գործընթացում մենք տեսնում ենք վերադարձ դիվանագիտության հիմքերին երկու նպատակով՝ պահպանել բանակցությունների և հանդիպումների շարունակականությունը, երկրորդը՝ կանխել լայնածավալ պատերազմը: Լուրջ բանակցություններ չկան:

Կարևորն հետևյալն է. եթե մենք ընդունում ենք Ադրբեջանի նոր ռազմական հարձակման հավանականությունը, ապա ի տարբերություն նախորդ տարվա ապրիլի՝ այսօր կան երկու գործոններ, որոնք բոլորովին այլ իրավիճակ են ստեղծում: Նախ, եթե/երբ Ադրբեջանը հարձակվի, այլևս չի ունենալու անակնկալի բաղադրիչը, այսինքն՝ այլևս չի կարող անակնկալի բերել հայկական կողմին այնպես, ինչպես արեց 2016-ի ապրիլին: Երկրորդը, ՀՀ և ԼՂՀ զինված ուժերը շատ ավելի լավ են սպառազինված և ավելի լավ են պատրաստված կռվին ցանկացած հարձակում հետ մղելու համար:

– Ամեն դեպքում խնդիրը գնալով բարդանում է՝ հատկապես հանրության ընկալումներում, մարդիկ ուզում են հասկանալ՝ ի վերջո ինչպե՞ս կարելի է կայունացնել իրավիճակը շփման գծում:

– Այո, բայց եկեք անկեղծ լինենք. եթե հարձակման վտանգը գալիս է միայն մի կողմից, ապա հայկական կողմը շատ քիչ բան կարող է անել: Այնուամենայնիվ, կան միակողմանի միջոցառումներ, որոնք մենք պիտի դիտարկենք անգամ խաղաղության գործընթացի բացակայության պայմաններում: Պիտի առերեսվենք այն իրականությանը, որ Ադրբեջանը այսօր քայքայում է տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը:

– Նկատի ունեք՝ հայկական կողմը ավելի ագրեսի՞վ պիտի գործի ռազմական առումով:

– Ոչ ագրեսիվ, որովհետև Հայաստանի և Ղարաբաղի ռազմական առավելությունը հիմնված է պաշտպանական որոշումների վրա, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը տարածքային հավակնություններ չունեն:

– Բայց ինչպե՞ս կարելի է զսպել ադրբեջանական կողմին ռազմական առումով:

– Դա հնարավոր է անել միայն պաշտպանությամբ: Հիմա հայկական կողմից կանխարգելիչ հարձակման ժամանակը չէ:

– Մոտակա ամիսներին հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու իրական հեռանկարներ տեսնո՞ւմ եք:

– Ոչ: Երկու պատճառ կա, մեկն այն է, որ Լեռնային Ղարաբաղը դուրս է մղված բանակցային գործընթացից, Հայաստանը զգում է, որ Ադրբեջանը հետաքրքրված չէ դիվանագիտությամբ: Ադրբեջանցիների մոտ խորը հիասթափություն է այն առումով, որ խաղաղության գործընթացը չի արդարացրել իրենց սպասելիքները: Մենք պիտի ավելի լավ հասկանանք նրանց հուսահատությունը, որն այժմ դրսևորվում է շատ վտանգավոր ձևով՝ ռազմական առումով: Իսկ ընդհանրապես, իրական դիվանագիտական գործընթացը հավանական կլինի միայն մարտական գործողությունների հաջորդ փուլից հետո:

– Այսինքն՝ ամեն դեպքում պիտի սպասենք մարտական գործողությունների հաջորդ փուլին:

– Ես կասեի՝ իրատեսական է ապրիլ ամիսը, եթե հիմնվենք տեղանքի, տեղագրության, եղանակի և քաղաքական-դիվանագիտական օրացույցի գործոնների վրա:

– Ներկա իրադրությունը շատ նման է նախորդ տարվա ապրիլին նախորդած շրջանին, այդպես չէ՞:

– Ընդհակառակը, շատ տարբեր է: Ապրիլյան պատերազմը անակնկալ հարձակում էր Ադրբեջանի կողմից, որը 1990-ականներից ի վեր՝ ադրբեջանցիների առաջին ռազմական հաջողությունն էր: Այսօրվա իրադրությունը ամբողջովին այլ է:

– Ի՞նչ ակտիվություն պիտի սպասենք Միացյալ Նահանգներից՝ Թրամփի նախագահության շրջանում: Ամերիկյան կողմը որքանո՞վ ներգրավված կլինի գործընթացին:

– Մի կողմից, տարիներ շարունակ Միացյալ Նահանգները առանձին քաղաքականություն չի ունեցել Հայաստանի կամ մեր տարածաշրջանի վերաբերյալ. այն եղել է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների ենթակետերից մեկը: Թրամփի վարչակազմի օրոք կարող է ավելի վատ լինել: Պիտի սպասենք, որ այս տարածաշրջանը զգալիորեն անտեսված կլինի Թրամփի կողմից: Խնդիրը ոչ թե այն է, թե ինչ է անում Թրամփը, այլ թե ինչ չի անում Թրամփը՝ այս տարածաշրջանը ըստ էության հանձնելով Պուտինին: Սրա հետևանքով կառաջանա որոշակի վակուում, որն առաջին հերթին և ամենաարագը կլրացնի Ռուսաստանը: Դա նշանակում է, որ Ռուսաստանը կամրապնդի ղարաբաղյան հարցում առաջատարի և որոշում կայացնողի իր դերակատարությունը ԼՂ հակամարտությունը վերահսկելու և արձագանքելու առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում