Վաղը՝ օգոստոսի 26-ին, Իսպանիայի ընթացիկ առաջնության 2-րդ տուրի շրջանակներում «Գրանադա»-ի դեմ կայանալիք խաղում Մադրիդի «Ռեալ»-ը դարպասը կպաշտպանի Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը:
Այդ մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Նման որոշում է կայացրել «Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի մեկնարկային տուրում իտալացի մասնագետը «Բետիս»-ի դեմ խաղում նախապատվությունը տվել էր Դիեգո Լոպեին: Խինչպես արդեն տեղեկացրել ենք հանդիպումն ավարտվել էր «Ռեալ»-ի՝ 2:1 հաշվով տարած հաղթանակով:







































