Իրանը ԱՄՆ-ին զգուշացնում է Սիրիայի հարցում «կարմիր գիծը» հատելու և այդ տարածք ռազմական ներխուժում իրականացնելու անթույլատրելիության մասին՝ հաղորդում է Reuters գործակալությունը:
«ԱՄՆ-ը գիտի սիրիական ճակատում «կարմիր գծի» մասին, և դրա նույնիսկ չնչին հատումը լուրջ հետևանքներ կունենա Սպիտակ տան համար»,- ասվում է իրանական իշխանությունների պաշտոնական հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել է, որ բանակը պատրաստ է ԱՄՆ-ում ռազմական սցենար իրականացնել, եթե համապատասխան հրահանգ ստանա նախագահ Բարաք Օբամայի կողմից: Ամերիկյան ռազմածովային ուժերն արդեն ուժեղացնում են իրենց ներկայությունը Միջերկրական ծովում:










































