Քաղաքացիական ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրել է, որ երեկ քաղաքապետարանին դիմացի մայթից «Արարատ» հյուրանոցի մոտ մի խումբ՝ մոտ տաս հոգի, հարձակվել են գիշերային նստացույցի մասնակիցներից Միհրան Մարգարյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի վրա, ծեծի են ենթարկել, սպառնացել են՝ ասելով, որ «էս մեր հերերի դե՞մ եք դուրս եկել», գողացել են Բաբկենի iPhone հեռախոսն ու անձնագիրը։
Տղաները ոստիկանությունում հաղորդում են տվել։
«Փաստորեն սա քրեական տարրերի կողմից իրականացված հերթական քայլն է, Կարեն Հարությունյանի մեքենան ջարդելուց հետո։ Այս տարրերն արդեն բացահայտ հարձակում են գործում խաղաղ ակցիայի մասնակիցների վրա»,-գրառման մեջ նշել է Ռուզաննա Գրիգորյանը։

Լուսանկարը՝ Մարիամախոտ Թեղուտի Սուխուդյանի ֆեյսբուքի էջից








































