«Միլան»-ի և Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին կարծում է, որ ունի մեղքի իր բաժինը թիմի՝ Ա Սերիայի 2013/14թթ մրցաշրջանի մեկնարկային տուրում «Վերոնա»-ից կրած պարտությունում:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 1:2 հաշվով՝ «Վերոնա»-ի հաղթանակով:
«Անհրաժեշտ է արժանին մատուցել «Վերոնա»-ի խաղացողներին: Մեղավոր եմ «Միլան»-ի պարտության համար: Ամեն դեպքում, ցանկանում եմ շնորհավորել և գովեստի խոսքեր հղել «Վերոնա»-ի ֆուտբոլիստներին»,- նշել է ֆուտբոլիստը Twitter սոցիալական ցանցի իր էջում:












































