Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Սամպդորիա»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո մեկնաբանել է Կարլոս Տևեսի ցուցադրած խաղը, ինչպես նաև գնահատել է Փոլ Պոգբայի գրանցած առաջընթացը: Հիշեցնենք, որ Տևեսը դարձել է հանդիպման միակ գոլի հեղինակը, իսկ Պոգբան արդյունավետ փոխանցում է կատարել:
«Տևեսը ջանասիրաբար աշխատում է ոչ միայն խաղադաշտում, այլև դրա սահմաններից դուրս: Նա հիանալի անձնավորություն է: Նա մասնագիտական աճ է գրացում, ինչպես Լիորենտեն և Օգբոնան: Պարզապես ժամանակ է անհրաժեշտ թիմում հարմարվելու համար:
Ցանկանում են առանձնացնել նաև Պոգբային, ում գրանցած առաջընթացը գրեթե անհավանական է: Ես գոհ եմ նրանից: Կարծում եմ՝ նա կարող է դառնալ լավագույնն աշխարհում: Պոգբան ժամանակակից խաղացող է, ուժեղ, արագ և դիամցկուն: Բացի այդ նա համեստ է, և միշտ ուշադրություն է դարձնում իմ և թիմակիցների խորհուրդներին»,- Կոնտեին մեջբերում է իտալական մամուլը:








































