«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մեկնաբանել է իր թիմի՝ Անգլիայի Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրի շրջանակներում «Ասթոն Վիլա»-ի նկատմամբ տարած հաղթանակը (1:0):
«Սա ֆանտաստիկ հաղթանակ էր: Կարծում եմ՝ առաջին խաղակեսում մենք վերահսկում էինք հանդիպման ընթացքը և կարող էինք գոլ հեղինակել:
Երկրորդ խաղակեսում ստիպված էինք ավելի լավ պաշտպանվել: «Ասթոն Վիլա»-ն հիանալի հակագրոհներ է կազմակերպում, և եթե մրցակիցը թուլանա, թիմում առկա են գոլ հեղինակելու ունակ ֆուտբոլիստներ:
Այս հաղթանբակը շատ կարևոր էր մեզ համար, քանի որ մեզ հզոր թիմ էր դիմակայում: Անհրաժեշտ է արժանին մատուցել Փոլ Լամբերտին, ով հիանալի թիմ էր ձևավորել»,- Ռոջերսին մեջբերում է Sky Sports-ը:







































