Նախախորհրդարանի քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ քիչ առաջ Կոմիտաս 5 հասցեում գտնվող ապօրինի շինարարության վայրից բերման է ենթարկվել Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսեսյանը:
Նա Նախախորհրդարանի ստեղծած Հանրային պրոբլեմներին արագ արձագանքման խմբի կազմում մասնակցում էր ապօրինի շինարարության դեմ բողոքող բնակիչների ակցիային:
Ոստիկանությունը ակցիայի մասնակիցներին զգալի չափով թվապես գերազանցող ուժեր է բերել և ապօրինի շինարարության ընթացքն ապահովելու նպատակով բացահայտ կերպով ուժ է կիրառում ու ոտնահարում է բնակիչների և նրանց աջակցող ակտիվիստների տարրական իրավունքները:









































