«Նախախորհրդարան»-ի մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ այս պահին Կոմիտաս 5-ում կրկին լարված իրավիճակ է: Ոստիկանության և կարմիր բերետավորների հսկողության ներքո այնտեղ փորձում են շարունակել շինարարական աշխատանքները, իսկ բնակիչներն ու քաղաքացիական ակտիվիստները շարունակում են խոչընդոտել անօրինական շինարարությանը:
Բնակիչները և քաղաքացիական ակտիվիստները փակել են Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկը:
Ոստիկանները և կարմիր բերետավորները փորձում են բերման ենթարկել ակտիվիստներին:






































