ԱՄՆ բանակի մայոր Նիդալ Հասանը, որին ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել 2009թ. Ֆորդ-Հուս ռազմակայանում զանգվածային սպանությունների համար, մեղավոր է ճանաչվել բոլոր կետերով, հաղորդում է CNN-ը:
Մասնավորապես Հասանը մեղավոր է ճանաչվել 13 մարդու սպանության և 32 մարդու սպանության փորձի մեջ:
Հասանի դեմ դատական գործընթացը սկսվել էր օգոստոսի 7-ին: Ամբաստանյալն ինքն է իրեն պաշտպանել և վիճաբանություն հրահրել պետության կողմից նշանակված փաստաբանների հետ, որոնք հայտարարել են, որ Հասանը գիտակցաբար ցանկանում է հասնել մահապատժի: Նա դատարանում հրաժարվել է նաև վերջին խոսքից:
Ավելի վաղ Հասանը հայտարարել է, որ սպանությունը կատարել է կրոնական նկատառումներով, քանի որ որպես մուսուլման Աֆղանստանում պատերազմը սխալ է համարել:










































