Դաշնային վիճակագրական գերատեսչության նախնական տվյալների համաձայն՝ 2013թ. առաջին կեսին Գերմանիայի պետբյուջեում գրանցված է պրոֆիցիտ 8.5 միլիարդ եվրոյի չափով, որը կազմում է ՀՆԱ-ի 0.6%-ը, հաղորդում է Deutsche Welle-ը:
Հաղորդվում է, որ նման ցուցանիշ է ձեռք բերվել տնտեսական կայուն կոնյունկտուրայի և աշխատանքի շուկայում բարենպաստ իրավիճակի շնորհիվ:
Ավելի վաղ երկրի կառավարությունը ելնում էր նրանից, որ 2013թ. պետբյուջեի դեֆիցիտը կկազմի 0.5%: Առաջին վեց ամիսներին բյուջե է մտել 604.5 միլիարդ եվրո` 16.3 միլիարդ եվրո ավելի շատ 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Նույն ժամանակահատվածի ծախսերը կազմել են 596 միլիարդ եվրո` 15.8 միլիարդ եվրո քիչ 2012թ. համեմատ:







































