Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի երկրորդ տուրը մեկնարկել է «Խետաֆե» – «Ալմերիա»-ի խաղով: «Կոլիսեում Ալֆոնսո Պերես» խաղադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
Տուրի մյուս խաղում Բիլբաոյի «Ատլետիկ»-ը սեփական հարկի տակ 2:0 հաշվով կարողացել է առավելության հասնել «Օսասունա»-ի նկատմամբ:
«Խետաֆե» – «Ալմերիա»՝ 2:2
0:1 Ռոդրի (30′), 1:1 Լաֆիտա (32′), 1:2 Սորիանո (37′), 2:2 Կաստրո (85′, 11մ)
«Ատլետիկ» – «Օսասունա»՝ 2:0
1:0 Արիբաս (31′, ինքնագոլ), 2:0 Դե Մարկոս (82′)








































