Լոնդոնի «Չելսի»-ն մտադիր չէ բաժանվել իր իսպանացի կիսապաշտպան Խուան Մատայից:
«Անժի»-ի կիսապաշտպան Վիլիան տրանսֆերը ոչ մի կերպ կապված չէ Մատայի հնարավոր տրանսֆերի հետ, հայտնում է BBC-ի լրագրող Դևիդ Օրնշտեյնը:
«Չելսի»-ի ղեկավարությունը Մատային համարում է թիմի ամենակարևոր խաղացողներից մեկը ու չի ընդունելու որևէ ակումբի տրանսֆերային առաջարկ:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդվում էր այն մասին, որ Մատայի տրանսֆերային իրավունքները կարող են մաս կազմել Ուեյն Ռունիի համար արվող առաջարկին:








































