Thursday, 18 06 2026
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփն ու Փեզեշքիանը ստորագրել են հուշագիրը
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
07:50
Նավթի գները նվազել են – 17/06/26
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը

Եթե նավը կործանվում է, կապ չունի, դու որ կլասում ես նստած

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը:

Պարոն Բաբայան, օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը անդամագրվեց ՀՀԿ-ին, մինչդեռ ամիսներ առաջ, երբ նոր էր նախարար նշանակվել, նա հայտարարում էր, որ չի անդամագրվի ՀՀԿ-ին: Ձեր գնահատմամբ՝ արդյո՞ք ճիշտ է նախարարի՝ այս կամ այն կուսակցությանն անդամագրվելը, և դա ի՞նչ արդյունավետություն կարող է ունենալ մեր երկրում մշակույթի ոլորտի առողջացման համար:

Դժվարանում եմ ասել արդյունավետության մասին, կյանքը ցույց կտա: Չեմ կարծում, որ որևէ կուսակցական պատկանելություն կարող է օգտակար կամ վնասակար լինել: Կարծում եմ՝ դա պարոն Ամիրյանի անձնական հարցն է: Չէի ուզենա, որ դա պարտադրանք լիներ: Կամավոր որոշումը միշտ ավելի հաճելի է, քան պարտադրվողը: Արդյո՞ք մշակույթի նախարարի կուսակցական պատկանելիությունը ունի որևէ ազդեցություն գործունեության վրա. կարծում եմ՝ ոչ: Որքանով ճանաչում եմ պարոն Ամիրյանին, գիտեմ, որ նա երբևիցե կուսակցական խնդիրներն ավելի առաջնային չի համարել, քան մշակույթը, բայց սա պրոցես է, որը կարելի է գնահատել ավարտին:

Մենք հաճախակի ասում ենք, որ ճիշտ չէ, որ արվեստագետներն են դառնում կուսակցական, այստեղ խնդիր չեմ տեսնում, եթե դա արվում է՝ համաձայն հայացքների: Հիշենք, որ Պիկասոն կոմունիստ էր, բայց չմոռանանք, որ նա երևի ամենաժամանակակից, հեղափոխական նկարիչն էր գեղանկարչության մեջ: Եթե կուսակցական պատկանելությունը սահմանափակվում է անձնական հարցով, այստեղ պրոբլեմներ չեմ տեսնում, իսկ եթե կուսակցական պատկանելությունը նաև ենթադրում է որոշակի ներազդեցություն ոլորտի վրա, այստեղ կարող են լինել պրոբլեմներ: Կապրենք, կտեսնենք:

Ձեր կարծիքով՝ Արմեն Ամիրյանի որոշումը պարտադրա՞նք է եղել, թե՞ սեփական կամքով է եղել, եթե հաշվի առնենք նախադեպերը, որ որևէ նախարար կուսակցությունից դուրս չի դիտվել:

-Մեր երկիրը ժողովրդավարական երկիր չէ, ոչ էլ բռնապետական երկիր է: Մեր երկիրն ավտոկրատիկ երկիր է, որտեղ բոլոր հարցերը լուծում է մեկ անձ՝ ինչպես, ով պետք է շարժվի, ուր գնա և այլն: Բռնապետական ձևով չի լուծվում, որ ասես, թե ով որ համաձայն չէ, լքում է երկիրը, բանտ է նստում, մամուլը լրիվ վերահսկողության տակ է, այլախոհություն չկա. այդպիսին չէ, բայց ավտոկրատիկ ղեկավարում են: Փորձը ցույց է տալիս, որ նման երկրներում փոփոխություններն արվում են ներսից: Սա չի նշանակում, որ ընդդիմադիր շարժումները, հասարակական կազմակերպություններն ազդեցություն չունեն, հակառակը՝ շատ մեծ ազդեցություն ունեն, և այդ ազդեցությունը, այդ ճնշումը ստիպում է, որպեսզի իշխող համակարգը փորձի ինչ-որ ձևով ձևափոխվել, հակառակ դեպքում նրանք, ովքեր քիչ թե շատ գիտակցում են, թե ինչ է կատարվում, հասկանում են, որ տեղի է ունենում կործանում: Իսկ եթե կործանվում է նավը, ապա այստեղ բացարձակապես կապ չունի, թե դու որ կլասում ես նստում. «Տիտանիկը» խորտակեց բոլորին՝ և՛ հասարակ մարդկանց, և՛ հարուստներին:

Եթե ՀՀԿ շարքերում այս ներգրավումը կատարվում է, որպեսզի իրականում երկրում կարդինալ փոփոխութուններ կարողանան կատարել, այստեղ մեծ մեղք չեմ տեսնում: Կյանքը ցույց կտա, կյանքը լավագույն դատավորն է: Ինչքանով ես եմ ճանաչում Արմեն Ամիրյանին, ես գիտեմ, որ նա պատասխանատու մարդ է՝ անկախ կուսակցական պատկանելությունից: Կարծում եմ պատասխանատվությունը մարդու էության մեջ է, մարդը կա՛մ պատասխանատու է, կա՛մ ոչ, չեմ կարծում, որ կուսակցական պատկանելությունը ինչ-որ չափով նվազեցնում կամ ավելացնում է պատասխանատվության չափը: Միգուցե կուսակցությունը շահում է այն անձերով, որոնք իրեն ներկայացնում են, այլ ոչ թե հակառակը: Կարծում եմ՝ ցանկացած կուսակցություն ուրախ է լինում, երբ կարողանում է հեղինակավոր մարդկանց  ներգրավել իր շարքերը, կուսակցությունն աշխատում է իր իմիջի վրա:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում