ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսն անվանել է Իրանին ահաբեկչության գլխավոր հովանավորներից մեկը։ Նա համապատասխան հայտարարությունն արել է Տոկիոյում մամլո ասուլիսի ժամանակ՝ ճապոնացի գործընկեր Տոմոմի Ինադայի հետ հանդիպման արդյունքներով։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
«Ինչ վերաբերվում է Իրանի խնդրին, ապա այդ պետությունը հանդիսանում է համաշխարհային ահաբեկչության գլխավոր հովանավորներից մեկը։ Մեզ անհրաժշտ է դա հասցնել Իրանին»,-ասել է Պենտագոնի ղեկավարը։
Դրա հետ մեկտեղ Մետիսը հավելել է, որ չի տեսնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական ներկայության մեծացման անհրաժեշտություն՝ կապված իրանական խնդրի հետ։
Ուրբաթ ԱՄՆ-ը ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ սև ցուցակում ավելացնելով 13 անձանց անուններ և 12 կառույց։







































