Thursday, 02 07 2026
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»

Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագիրը կստեղծի նոր աշխատատեղեր. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Գյումրի: Կառավարության ղեկավարը նախ եղել է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում, շրջայցի ընթացքում ծանոթացել ենթակառուցվածքային պայմաններին և առաջիկա ներդրումային ծրագրերին: Օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը ենթակառուցվածքների բարելավման նպատակով իրականացնելու է շուրջ 10 մլն դոլարի ներդրումային ծրագիր, որից 3 մլն դոլարը կներդրվի ընթացիկ տարվա ընթացքում: Աշխատանքներ են տարվում նոր բյուջետային ավիաընկերությունների ներգրավման ուղղությամբ, այդ նպատակով Գյումրու օդանավակայանում սահմանվել են ծառայությունների ցածր գներ, իսկ որոշ ծառայություններ մատուցվում են նույնիսկ անվճար:

«Անհրաժեշտ է աշխատել զբոսաշրջային գործակալությունների հետ: Պետք է համապատասխան դաշտ ստեղծել, որպեսզի բիզնեսը գա օդանավակայան, մատուցվեն տարբեր ծառայություններ»,- լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետ Կարապետյանը՝ վստահություն հայտնելով, որ կլինեն նոր բյուջետային ավիաընկերություններ, որոնք տարբեր ուղղություններով թռիչքներ կկազմակերպեն Գյումրիից:

Վարչապետին են ներկայացվել Գյումրիի ածիկի արտադրության գործարանի կառուցման աշխատանքների ընթացքը: Գործարանի գործարկման արդյունքում կստեղծվի 200 նոր աշխատատեղ, այն տարեկան կտա մինչև 18 հազար տոննա արտադրանք, ինչը թույլ կտա ոչ միայն Հայաստանն ապահովել բարձրորակ ածիկի անհրաժեշտ քանակով, այլև` կազմակերպել արտահանում:
Կառավարության ղեկավարը եղել է նաև «Լոֆթ» ինքնազարգացման, հանգստի և ժամանցի կենտրոնում, որն իր դռները բացել է այսօր: Կարեն Կարապետյանը ծանոթացել է կենտրոնում իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին, եղել կինոյի, երաժշտության, քանդակագործության, արվեստի, արհեստի և խոհանոցային սրահներում: Կենտրոնում գործելու են տարբեր խմբակներ, իրականացվելու են սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրեր:

Այնուհետև Կարեն Կարապետյանը շրջայց է կատարել Գյումրիի Կումայրի արգելոց-թանգարանի տարածքով, մասնավորապես, Շիրազի, Ռուսթավելի, Աբովյան փողոցներով, որտեղ առկա են պատմամշակութային նշանակություն ունեցող շենքեր, շինություններ, ծանոթացել դրանց ներկայիս վիճակին և դրանց առնչվող մասնավոր նախագծերին: Շրջայցից հետո Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում վարչապետի մասնակցությամբ տեղի է ունեցել Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նախագծի շնորհանդեսը, որին ներկա են եղել պոտենցիալ ներդրողներ, շահագրգիռ գերատեսչությունների, կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչներ: Նախագիծը մշակել են ՀՀ կենտրոնական բանկն ու «Հույս Գյումրիի շենացման» հիմնադրամը:
Պետություն-մասնավոր համագործակցությամբ Շիրազի և Ռուսթավելի փողոցների պատմամշակութային արժեքների վերականգնման և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի իրականացումը հնարավորություն կտա խթանել Գյումրիում տնտեսությունը և զբոսաշրջությունը: Ծրագրի կյանքի կոչման նպատակով ստեղծվելու է հատուկ հիմնադրամ:

Շնորհանդեսի բացման խոսքում վարչապետ Կարապետյանը նշել է. «Մշակվել է հետաքրքիր և տրամաբանական ներդրումային ծրագիր, որը կբերի տնտեսական էֆեկտ և կստեղծի նոր աշխատատեղեր: Եվ ամենակարևորը, այս ծրագիրը Գյումրիում տրամադրություն փոխող ծրագիր է, որովհետև բոլորս և առաջին հերթին կառավարությունը, շահագրգռված ենք, որպեսզի Գյումրիում կատարվեն ներդրումներ: Այսօր կտանք մեծ ներդրումային ծրագրի մեկնարկ, որը տալու է մուլտիպլիկատիվ էֆեկտ: Ներկա դրությամբ ես բիզնեսով զբաղվելու հնարավորություն չունեմ, խնդրելու եմ իմ ընտանիքի անդամներին, որպեսզի նրանք ևս ներդրում կատարեն: Իմ ընտանիքի համար մեծ պատիվ կլինի, որ ստեղծվելիք ներդրումային հիմնադրամում առաջին ներդրում կատարողը լինի»:

Շնորհանդեսի ընթացքում, կատարված վերլուծական աշխատանքների հիման վրա, մանրամասն ներկայացվել են ծրագրի տնտեսական հնարավորությունները, ակնկալվող արդյունքները, ներդրումների հետվերադարձելիության մոտավոր ժամկետները, գնահատված ռիսկերը: Ծրագրի շրջանակում Գյումրիի պատմական կենտրոնում կստեղծվեն արվեստների, արհեստների, ժամանցի կենտրոններ, կյանքի կկոչվեն տարբեր բիզնես ծրագրեր, զբոսաշրջիկների համար կստեղծվեն հրապուրիչ պայմաններ, հետիոտնի համար՝ ակտիվ միջավայր: Նշված փողոցներում բիզնեսի համար առանձնացվելու է 7 հազար 700 քմ տարածք՝ տարբեր գաղափարներ կյանքի կոչելու նպատակով: Ծրագրի նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային, նաև հարևան Վրաստանի փորձը:

Շնորհանդեսի շրջանակում ծավալվել է առարկայական քննարկում, որի ընթացքում ներկայացվել են տարբեր առաջարկություններ: Մի շարք բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչներ տեղում պատրաստակամություն են հայտնել մասնակցել և ներդրումային միջոցներ ուղղել Գյումրիի զարգացմանն ուղղված այս ծրագրին:

Կարեն Կարապետյանն, անդրադառնալով միջոցների հետվերադարձելիության վերաբերյալ ներկայացված վերլուծություններին, նշել է, որ դրանք համարում է իրատեսական: «Որպես նախկին բիզնեսմեն, ով բիզնեսում եղել է հաջողակ, ցանկանում եմ հավաստիացնել, որ ներդրված միջոցների հետվերադարձելիությունը լինելու է ավելի արագ, ներդրումային ֆոնդի առկայությունը չի սահմանափակելու բիզնեսմենների՝ որոշում կայացնելու ազատության աստիճանը»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ Զբոսաշրջության պետական կոմիտեն ունի 55 մլն դոլարի ծրագիր, որը նախապես վերաբաշխվել է ՀՀ տարբեր տարածաշրջանների վրա: «Մենք մտադիր ենք բանակցել և այդ ծրագրերի միջոցների որոշակի մասն ուղղել այս ներդրումային հիմնադրամ, ինչը նախատեսված չէր: Ֆոնդի հիմնումը և այս փողոցների վերականգնումը կարևորում ենք՝ որպես բիզնես գործընթացների ակտիվացման կատալիզատոր և պետությունն իր բոլոր գործիքակազմերով, բյուջետային ու դրամաշնորհային հնարավորություններով լինելու է այս հիմնադրամի կողքին»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է հնարավորինս կարճ ժամանակահատվածում ավարտին հասցնել ներդրումային հիմնադրամի ստեղծման աշխատանքները, միաժամանակ շարունակել ներդրողների հետ ակտիվ համագործակցությունը ծրագրի իրականացման նպատակով:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում