Կոնվերս բանկը և «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնը հայտարարում են անիմացիոն հոլովակի մրցույթ ՝ նվիրված Կոնվերս բանկի 20 ամյակին։ Մրցույթի հաղթողներին սպասվում են գումարային մրցանակներ, ինչպես նաև Կոնվերս բանկի կողմից նոր գովազդային հոլովակի պատվեր։
Մրցույթի մասնակիցները պատրաստում են նվազագույնը՝ 15վրկ, առավելագույնը՝30 վրկ տևողությամբ անիմացիոն գովազդ՝ նվիրված Կոնվերս Բանկի 20-ամյակին:
Հանձնման ժամկետը՝ հոկտեմբերի 14-ը:
Հոլովակը դիտվելու և գնահատվելու է ժյուրիի կողմից, որի կազմում ընդգրկվելու են անիմացիոն ոլորտի տեղի և միջազգային վարպետներ
Մասնակիցների գործերը ցուցադրվելու են «ՌԵԱՆԻՄԱՆԻԱ» փառատոնի ժամանակ:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա փառատոնի փակմանը՝ հոկտեմբերի 31-ին:
Հաղթողների համար Կոնվերս Բանկը սահմանել է գումարային մրցանակներ.
1-ին մրցանակ – 250.000 ՀՀ դրամ, ինչպես նաև Կոնվերս Բանկի կողմից 500.000 դրամ արժողությամբ նոր հոլովակի պատվեր
2-րդ մրցանակ – 150.000 ՀՀ դրամ
3-րդ մրցանակ – 100.000 ՀՀ դրամ











































