Friday, 19 06 2026
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Իտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելը
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
08:50
Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում նոր հարվածներ հասցնելու մասին
Նարեկ Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատւկ բանագնաց Յեհուդա Կապլունը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին
08:10
Շվեյցարիայում ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
07:50
Նավթի գներն աճել են – 18/06/26
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին՝ այն դիտարկելով որպես կանխարգելման օրակարգի անբաժանելի մաս
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցների գործն ուղարկվել է դատարան

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցների կողմից փաստաթղթեր կեղծելու, ապօրինի վարձատրություն ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Դատախազությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Երևանի կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Ն.Ղարաբեկյանը և նույն ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության սննդամթերքի իրացման հսկողության բաժնի գլխավոր մասնագետ Ն.Կոստանյանն օժանդակել են սննդի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ, պաշտոնատար անձ հանդիսացող Ա.Վարժապետյանին՝ անհատ ձեռնարկատերից և ՍՊԸ-ի տնօրենից զգալի չափերով կաշառք ստանալուն:

Քրեական գործի նյութերով պարզվել է նաև, որ Ն.Ղարաբեկյանը, ի պաշտոնե շփվելով սննդի ոլորտում տնտեսավարող սուբյեկտների հետ, տարբեր անձանց իրացրել է սննդի ոլորտում աշխատելու իրավունք վերապահող կեղծ «Անձնական սանիտարական/բժշկական» գրքույկներ: Բացի այդ, մի քանի սննդի արտադրամասերում սննդամթերքի անվտանգության ապահովմանն առնչվող խախտումները չարձանագրելու, տարեկան ստուգումներ չնախաձեռնելու համար պահանջել և ստացել է ապօրինի վարձատրություն։

Քննության տվյալներով, մի քանի տասնյակ կեղծ «Անձնական սանիտարական/բժշկական» գրքույկները Ն.Ղարաբեկյանը ձեռք է բերել Ն.Կոստանյանից, իսկ վերջինս էլ՝ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Երևանի կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Ա.Մկրտչյանից, ով անձամբ է պատրաստել կեղծ գրքույկները՝ օգտագործելով կեղծ դրոշմակնիքներ։ Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Ա.Մկրտչյանը իր ծանոթ խառատ Ա.Նալբանդյանին, ով 1990-99թթ. աշխատելով տարբեր տպարաններում որպես բանվոր և տիրապետել է տպագրության ոլորտի համապատասխան մասնագիտական գիտելիքների ու հմտությունների, պատվիրել և նրանից ձեռք է բերել պոլիկլինիկայի կեղծ կնիք և բժիշկների տարբերանշաններով 11 հատ կեղծ դրոշմակնիքներ: Այնուհետև, օգտագործելով նշված կեղծ կնիքներն ու կեղծելով բժիշկների ստորագրությունները, Ա.Մկրտչյանը պատրաստել և Ն.Կոստանյանին իրացրել է «Անձնական սանիտարական/բժշկական» կեղծ գրքույկներ։

Քննությամբ պարզվել է նաև, որ Ա.Նալբանդյանը կեղծ դրոշմակնիքները պատրաստել է այն ընկերությունում որտեղ աշխատելիս է եղել որպես խառատ:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ն.Ղարաբեկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով, 38-311-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, Ն.Կոստանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, Ա.Մկրտչյանին և Ա.Նալբանդյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան:

Հիշեցնենք, որ Ա.Վարժապետյանի վերաբերյալ մասը դատարան է ուղարկվել 2012 թվականին և դատաքննությամբ հիմնավորվել է վերջինիս առաջադրված մեղադրանքը։

Դատախազությունից միայն հիշեցնում են, որ հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում