Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը գովեստի խոսքեր է հասցեագրել Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռաուլին: Նադալի կարծիքով` նա Իսպանիայի լավագույն մարզիկներից մեկն է:
«Երջանիկ եմ, որ Ռաուլը հնարավորություն ունեցավ անցկացնել իր հրաժեշտի հանդիպումը «Ռեալ»-ի կազմում: Անկասկած, նա իսպանական սպորտի պատմության մեջ լավագույն մարզիկներից մեկն է»,- ասել է Նադալը:
Հիշեցնենք` օգոստոսի 22-ին Մադրիդում կայացավ «Սանտիագո Բերնաբեո»-ի տիտղոսի խաղարկության «Ռեալ»-«Ալ-Սաադ» հանդիպումը: «Արքայական ակումբ»-ի կազմում Ռաուլն անցկացրեց առաջին խաղակեսը և դարձավ 5 անպատասխան գոլերից մեկի հեղինակը:









































