Thursday, 02 07 2026
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև

Գերմանիան կշարունակի աշխատել ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ. Շտայնմայեր

Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում գոհունակությամբ արձանագրել, որ հաջողությամբ է ընթանում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ քսանհինգ տարին երկու ժողովուրդների դարավոր պատմության համար ընդամենը ակնթարթ է, սակայն իր անկախությունը վերագտած Հայաստանի և վերամիավորված Գերմանիայի նորօրյա պատմության մեջ այն բնորոշում է մի ողջ ժամանակաշրջան, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու կայացման կարևորագույն փուլ: Հայաստանի արտգործնախարարը վստահություն է հայտնել, որ դրա հիման վրա կշարունակեն կառուցվել ու հարստանալ հայ-գերմանական բազմաշերտ կապերը:

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր ուղերձում ընդգծել է, որ նախորդ քառորդ դարի ընթացքում զարգացել է կապերի բավական հագեցած համակարգ, և մեր միջև առկա է սերտ համագործակցություն՝ հիմնված փոխադարձ վստահության վրա: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նշել է, որ Գերմանիան աջակցում է Հայաստանի ցանկությունը՝ նոր հիմքի վրա դնելու ԵՄ հետ հարաբերությունները և ընդլայնելու դրանք: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նշել է, որ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, Գերմանիան կշարունակի աշխատել ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ և աջակցել եռանախագահներին:  Շտայնմայերը հույս է հայտնել, որ երկու պետությունների միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ հիմնված փոխադարձ վստահության վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում