ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պաշտոնական հայց է ուղարկել Սիրիա՝ երկրում քիմիական զենքի հնարավոր կիրառման մասին տեղեկության շուրջ շուտափույթ հետաքննության անցկացման մասին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Պան Գի Մունն ակնկալում է, որ դեպքը պետք է հետաքննվի հնարավորինս շուտ և հույս ունի հնարավորինս արագ դրական պատասխան ստանալ:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել Դամասկոսի Ղուտա արվարձանում քիմիական զենքի մասշտաբային կիրառման մասին, որի զոհն է դարձել 1000-ից ավելի մարդ:











































