Նյու Յորքի ակումբներում հանգստացողները պետք է ուշադրություն դարձնեն ոտքերի տակ, որտեղ ամեն վայրկյան կարող է գորգ-մարդ հայտնվել, ով դարձել է նմանատիպ հաստատությունների հաճախակի հյուրը:
52-ամյա Ջորջիոն վերջին 15 տարիների ընթացքում փաթաթվում է գորգերով և պնդում է, որ սիրում է այն զգացողությունը, երբ իր վրայով քայլում են, մանավանդ` բարձրակրունկ կոշիկներով կանայք:
«Երևի ես ծնվել եմ այդ կպչուն մտքով՝ զգալ մարդկանց ճնշումը, ովքեր կանգնած են ինձ վրա, քանի որ ես սկսել եմ մտածել այդ մասին դեռ մանուկ հասակում»,- ասել է մալթացի ներգաղթյաը:
Իր տարօրինակ հակումների բավարարման համար տղամարդն այցելում է գիշերային ակումբներ: Նա փաթաթվում է գորգով և կողքին ցուցանակ դնում, որի վրա գրված է՝ «Կանգնեք գորգի վրա»:











































