Մադրիդի «Ռեալ»-ն ու Լոնդոնի «Տոտենհեմ»-ը համաձայնության են եկել Գարեթ Բեյլի տրանսֆերի հարցով, հայտնում են մի շարք իսպանական լրատվամիջոցներ (Marca, AS, Defensacentral, Cadena CER):
Մադրիդյան ակումբը լոնդոնցիների աստղային խաղացողի տրանսֆերի համար կվճարի 99 մլն եվրո, ու որևէ խաղացողի տրանսֆերային իրավունքները չեն ներառվի գործարքում:
«Ռեալ»-ը այսօր չի ցանկանում հայտարարել տրանսֆերի մասին, քանի որ օրը նվիրված է Ռաուլ Գոնսալեսին, ում ակումբը հարգանքի տուրք է մատուցելու Սանտիագո Բեռնաբեուի Գավաթի խաղարկության շրջանակներում:







































