Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում «Ակտոբե»-ն, որտեղ խաղում է Ռոբերտ Արզումանյանը, ընդունել է Կիևի «Դինամո»-ին:
Արզումանյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ, իսկ Խայրուլինի կատարած հարվածն հիանալի ստացվեց:
Ճիշտ է, սրանով Արզումանյանը չկարողացավ օգնել իր թիմին հաղթանակ տանել: «Դինամո»-ն երեք անգամ գրավեց մրցակցի դարպասը` սեփականն ընդունելով 2 գոլ:
«Ակտոբե» – «Դինամո»` 2:3
0:1 Յարմոլենկո (16’), 1:1 Տրեմուլինաս (37’ – ԻԳ), 1:2 Իդեյե (52’), 1:3 Բելհանդա (57’), 2:3 Խայրուլին (66’)







































