Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսը Սանտիագո Բեռնաբեուի Գավաթի խաղից առաջ, որում նա մեկ խաղակես խաղալու է «Ռեալ»-ի կազմում, խոսել է RealmadridTV-ի հետ:
«Կարծում եմ` շատ մարդիկ էին սպասում իմ` «Սանտիագո Բեռնաբեու»-ում նորից խաղալուն, իմ` «Ռեալի» մարզաշապիկով նորից խաղալուն: Դա այսօր տեղի կունենա, ինչը ինձ շատ է ոգևորում:
Ես իրոք ոգևորված եմ, ինչպես նաև` փոքր ինչ նյարդային: Լեփ-լեցուն մարզադաշտի խոտածածկին դուրս գալն ու մարդկանց աջակցությունը ստանալը, ինչպես նախորդ տարիներին, իրոք հատուկ մի բան է:
Ինձ հետ են լինելու ընտանիքս, ընկերներս: Կարծում եմ` կախարդական պահեր են լինելու:
Մարդիկ դիմավորում էին ինձ օդանավակայանում, հյուրանոցում, մարզաբազայում: Ես զգում եմ, որ սա իմ տունն է, ես տուն եմ վերադարձել»,- նշել է Ռաուլը:










































