Անգլիական «Լիվերպուլ»-ը մերժել է «Նապոլի»-ի` սերբ պաշտպան Մարտին Շկրտելի տրանսֆերը ձեռք բերելու առաջարկը:
Ինչպես հայտնում է BBC-ն, նեապոլիտանական ակումբը պատրաստ է խաղացողի տեղափոխության համար հատկացնել 10 մլն ֆունտ, իսկ տրանսֆերի գլխավոր նախաձեռնողը «Լիվերպուլ»-ի նախկին մարզիչ Ռաֆայել Բենիտեսն է, ով հիմա գլխավորում է հենց իտալական ակումբը:
Սկովակիայի ազգային հավաքականի խաղացողը նախորդ մրցաշրջանում մասնակցել է 25 հանդիպման ու դարձել է 2 գոլի հեղինակ:







































