Նյու Յորքում բնակվող վրացի նկարիչ Ռոման Կրիխելին մոտակա ժամանակներս վաճառքի կհանի իր հերթական աշխատանքը՝ «Աշխարհի ամենահիասքանչ կինը»: Ինչպես հաղորդում է The New York Post-ը, նկարը ցանկանում է ձեռք բերել նաև Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
Պարբերականի տվյալներով՝ վրացի նկարիչը, որի արվեստը գնահատում են շատ հայտնի մարիդկ, այդ թվում՝ երգիչ Լենի Կրավիցը, մինչև հիմա չի բացահայտել, թե ով է պատկերված կտավում:
Արվեստաբան Մալքոլմ Հարիսը պարբերականին հաղորդել է, որ հավանական է՝ նկարը վաճառվի մեկ միլիոն դոլարով: Պոտենցիալ գնորդների շարքում են նաև Facebook սոցիալական կայքի հիմնադիր Մարի Ցուկերբերգը, YouTube-ի համահիմնադիր Չադ Հարլին:






































