Լոնդոնի «Արսենալ»-ը հարձակվող Լուկաշ Պոդոլսկու տրանսֆերը վաճառելու մի քանի առաջարկ է ստացել:
Ըստ գերմանական հեղինակավոր Bild պարբերականի` 28-ամյա հարձակվողին իրենց կազմերում են ցանկանում տեսել «Վոլֆսբուրգ»-ը, «Տոտենհեմ»-ը, «Շալկե»-ն ու «Գալաթասարայ»-ը:
Մասնավորապես, գելզենկիրխենյան ակումբը ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակման գիծն այն բանից հետո, երբ վնասվածք են ստացել Կլաաս Յան Հունտելարն ու Ջեֆերսոն Ֆարֆանը:
Այս մրցաշրջանում Պոդոլսկին կորցրել է տեղը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում ու շատ քիչ խաղաժամանակ է ստանում:








































