Wednesday, 17 06 2026
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված

«Էյր Արմենիային» սնունդը մատակարարելու է Ծառուկյանին պատկանող «Ավիասերվիսը»

Հայկական «Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատեր Վահան Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց առաջիկա չվերթերի դեպքում նույնպես ավիասնունդը մատակարարելու է նույն «Ավիասերվիս» ընկերությունը:

Հիշեցնենք, որ «Ավիասերվիսը» պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Այն ունի մենաշնորհային կարգավիճակ և, եղած կարծիքների համաձայն, գերշահույթ է ապահովում սեփականատիրոջը: Եվ տարիներ շարունակ դժգոհություններ են եղել, թե ավիասնունդը բավականին թանկ է և գինը մտնելով ավիատոմսի արժեքի մեջ՝ թանկացնում է այն:

Փորձեցինք Վ.Հարությունյանից ճշտել, թե «Ավիասերվիսն» իրենց ընկերությանն ի՞նչ սակագներով է սնունդ մատակարարելու: Վ.Հարությունյանը չցանկացավ նշել, թե իրենց տոմսերի արժեքի մեջ որքան գումար է կազմելու Գ.Ծառուկյանին պատկանող ընկերության ավիասնունդը:

«Զվարթնոց» օդանավակայանում ներկայումս ավիասնունդ մատակարարող միակ ընկերությունը «Ավիասերվիսն» է, այլ օդանավակայաններում՝ համապատասխանաբար այլ ընկերությունները: Ավիասննդի արժեքը բնականաբար մտնում է ավիատոմսի արժեքի մեջ և կախված է այն բաղադրիչներից, որը պատվիրվում է: Ես կարող եմ ասել, որ նրանց սակագները համահունչ են ընդհանրապես այլ կազմակերպությունների կողմից կիրառվող սակագների հետ, էական տարբերություն չկա»,- ընդամենը ասաց Վ.Հարությունյանը:

Ի դեպ, նախկինում բավականին մեծ դժգոհություն է եղել նաև «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման սակագների առնչությամբ: ՀՀ միակ ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը երկար ժամանակ «Զվարթնոցի» հետ ֆինանսական խնդիրներ է ունեցել: «Զվարթնոցը» դժգոհում էր, որ «Արմավիան» չի վճարում իր սպասարկման ծառայությունների դիմաց և մեծ պարտքեր է կուտակում, իսկ «Արմավիան» էլ դժգոհում էր, որ օդանավակայանի սպասարկման սակագները շատ բարձր են: Վ.Հարությունյանից փորձեցինք հետաքրքրվել, թե «Զվարթնոցը» «Էյր Արմենիայի» դեպքում ի՞նչ սակագներ է սահմանել: Արդյոք դրանք նո՞ւյնն են, ինչ «Արմավիայի» դեպքում, թե՞ տարբերվում են: Այս դեպքում նույնպես Վ.Հարությունյանը խուսափեց կոնկրետ պատասխան տալուց:

«Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ սակագները ուղղակիորեն կախված են չվերթերի և փոխադրումների այն ծավալներից, որ իրականացվում են օդանավակայանի միջոցով: Եվ դրանց աճի պարագայում կարելի է կատարել սակագների վերանայում: Իսկ ընդհանրապես, պետք է ասեմ, որ «Զվարթնոցի սակագները շատ ցածր չեն, բայց շատ չեն տարբերվում միջազգայնորեն կիրառվող սակագներից : Եվ մենք ակնկալում ենք, որ ժամանակի ընթացքում, փոխադրումների ծավալների աճին համապատասխան, դրանք կվերանայվեն և կնվազեցվեն»,- ասաց Վ.Հարությունյանը:

Վ.Հարությունյանի հետ ամբողջական հարցազրույցը կներկայացնենք ավելի ուշ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում