Կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասանուհի Էմանուել Ռիվան մահացել է 89 տարեկանում։ Այս մասին հայտնում է Monde պարբերականը՝ նշելով, որ մահվան պատճառ է դարձել քաղցկեղը։
Դերասանուհին 4 տարի պայքարել է հիվանդության դեմ։ Նա մահացել է ուրբաթ, Փարիզում։
Նրա մտերիմների խոսքով՝ դերասանուհին մինչև վերջ ցանկացել է ապրել և աշխատել, դրա համար փորձել է գաղտնի պահել հիվանդությունը։
Ռիվան դարձել է «կնոջ լավագույն դեր» անվանակարգում «Օսկարի» ամենատարեց հավակնորդներից մեկը (Միխայիլ Հանեկեի «Սերը» ֆիլմի համար, 2013 թ.)։ Այդ ֆիլմի համար նա ստացել է հեղինակավոր ֆրանսիական «Սեզար» մրցանակ։․
Ռիվայի դերասանական աշխատանքների թվում են դերերը «Հիրոսի՛մա, իմ սեր», «Հոգևորական Լեոն Մորենը», «Թերեզա Դեսկեյրու», «Ամուսնական կյանքի աստիճանները», «Վտանգավոր մասնագիտություն» ֆիլմերում։











































