Լոնդոնի «Արսենալ»-ը պատրաստվում է տրանսֆերային առաջարկ անել Մադրիդի «Ռեալ»-ին` թիմի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի տեղափոխության նպատակով:
Լոնդոնյան ակումբը պատրաստ է 40 մլն ֆունտ վճարել Բենզեմայի տրանսֆերի դիմաց: Նշվում է, որ գործարքի կայացման հավանականությունը մեծ է, քանի որ այդ դեպքում «արքայական ակումբ»-ը հնարավորություն կունենա վերականգնել Գարեթ Բեյլի իրավունքների դիմաց վճարած գումարի մի մասը:
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Արսենալ»-ն արդեն բանակցել է «Ռեալ»-ի հետ` Գոնսալո Իգուաինի տեղափոխության շուրջ, ով, արդյունքում, հայտնվեց «Նապոլի»-ում:









































