«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն նշել է, որ պարբերաբար փոխարինելու է Լեո Մեսսիին, որ նա հանգստանալու հնարավորություն ստանա:
«Ես այս մասին արդեն իսկ խոսել եմ Լեոյի հետ ու բացատրել նման քայլի անհրաժեշտությունը: Նա պետք է երբեմն փոխարինվի, բայց, իհարկե, ես չեմ պատրաստվում 5 խաղ անընդմեջ փոխարինել նրան:
Ես եմ մարզիչն ու որոշում կայացնողը, բայց միշտ որոշումներս բացատրում եմ խաղացողներին, որ ամեն ինչ պարզ լինի: Եթե նույնիսկ կարիք լինի որոշումս փոխելու, ես կանեմ դա»,- ասել է Մարտինոն:












































